շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շնորհակալության երթ դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն

Շնորհակալության երթ դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը փետրվարի 16-ին կազմակերպել է «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։ Այս մասին ասված է «Հայրենադարձ» խմբի ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ նշված է.

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը կազմակերպում է երթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն (Բաղրամյան պող., 14)՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման առիթով։

Երթը կմեկնարկի կիրակի՝ փետրվարի 16-ին, ժամը 12:30-ին, Մարտիրոս Սարյանի անվան զբոսայգուց։ Մասնակիցները երթով կշարժվեն դեպի Սիրիայի դեսպանատուն եւ կհանձնեն շնորհակալագիր»։

 

  • Կիսվել: