ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակում ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները

Շիրակում ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները

Շիրակի մարզում  ընթացքի մեջ են  գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների համար բնակելի տների կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից շարունակվում են Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի թվով 24 բնակելիների կառուցման աշխատանքները։
 

4 բնակելիների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, մնացած 20 տներում այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2021 թվականի մայիսին:

  • Կիսվել: