երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Suzuki-ն. կան վիրավորներ

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Suzuki-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կ.-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

  • Կիսվել: