երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շիրակում 3 մեքենաների բախման հետևանքով մահացածները ավտոմեքենաների վարորդներն էին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակում 3 մեքենաների բախման հետևանքով մահացածները ավտոմեքենաների վարորդներն էին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում՝ Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, 3 մեքենաների բախման հետևանքով մահացածները ավտոմեքենաների վարորդներն էին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Բենիամինի գյուղապետից։

Նա նշեց, որ մահացածները իրենց գյուղից չեն եղել, և այլ տեղեկատվության չի տիրապետում։

NEWS.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)

«Այժմ քննություն է կատարվում, իրականացվում են գործողություններ»,- նշեց նա։

Նշենք, որ Շիրակի մարզում բախվել էին BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը, որի հետևանքով կար 2 զոհ և 4 վիրավոր։

  • Կիսվել: