հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզում վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում. կա վիրավոր

Շիրակի մարզում վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի  13-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Գասպարյանը իր վարած  Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ժիրայր Սերոբյանը օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն  լավ է զգում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ  Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

  • Կիսվել: