ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Փորձագիտական քննարկում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ

Փորձագիտական քննարկում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կայացավ քննարկում «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում։
 
Քննարկումը նպատակ ուներ գնահատել ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքն ու բացահայտել ոլորտային օրենսդրության և ԵՄ դիրեկտիվների համապատասխանության մակարդակը։
 
Քննարկման ընթացքում ներկայացվել են մոնիթորինգի արդյունքներ, վերլուծվեցին օրենսդրական և ինստիտուցիոնալ անհամապատասխանությունները, ինչպես նաև ներկայացվեցին կոնկրետ առաջարկություններ։
 
Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ շրջակա միջավայրի կառավարման գործընթացում քաղհասարակության լիարժեք մասնակցության հնարավորություններին։
 
Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: