կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շիրակի մարզում բուք է. որոշ հատվածներում տեսանելիությունը մինչև 50 մետր է

Շիրակի մարզում բուք է. որոշ հատվածներում տեսանելիությունը մինչև 50 մետր է

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուքն ու ձյան տեղումները շարունակվում են, որոշ հատվածներում տեսանելիությունը մինչև 50 մետր է։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն` դժվարանցանելի։

Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ողջ թափով, կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։

  • Կիսվել: