հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ

Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 8-ին,  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթիկ –Ալագյազ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Հայկ Շ.-ի վարած Nissan Murano մակնիշի 70-ամյա Ալբերտ Յ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 7-ամյա Նարեկ Հ.-ին օպերատիվորեն դեպքի վար ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, իսկ վարորդ Ալբերտ Յ.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: