ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդ  բուժում է ստանում Երևանում, 24 պացիենտ առողջացել է: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Հիվանդության անախտանիշ ընթաքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: