հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շիրակի մարզում այս պահի դրությամբ ավերածության վերաբերյալ ահազանգ չի ստացվել

Շիրակի մարզում այս պահի դրությամբ ավերածության վերաբերյալ ահազանգ չի ստացվել

Երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզում ավերածության վերաբերյալ որևէ ահազանգ այս պահի դրությամբ չի ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:

«Շիրակի մարզպետի հանձնարարությամբ՝ մեր համապատասխան վարչության աշխատակիցները կապ են հաստատել մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի ճշտեն ահազանգեր կան, թե ոչ: Այս պահի դրությամբ որևէ ահազանգ, որևէ մտահոգիչ փաստ չի արձանագրվել»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի փրկարար ծառայությունը ևս որևէ մտահոգիչ ահազանգ չի ստացել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

 

  • Կիսվել: