ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Երկրաշարժի սցենարով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շիրակի մարզում

Երկրաշարժի սցենարով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շիրակի մարզում

Մայիսի 22-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:

Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, մարզային և համայնքային ծառայությունների աշխատակիցներ:

Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, որին նախորդել է իրականացվելիք միջոցառումներին վերաբերող աշխատանքային քննարկում։

Գործնական միջոցառումների ընթացքում խաղարկվել են տուժածներին փլատակներից դուրս բերելու, հրդեհի մարման, ծխահարված և արգելափակված անձանց շինություններից դուրսբերման, առաջին բուժօգնության և աղետի հետևանքները չեզոքացնելու հետ կապված այլ գործողություններ:

Ուսումնական վարժանքի մասնակիցներն իրենց առջև դրված առաջադրանքներն իրականացրեցին արդյունավետ և լիարժեք:

Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մեկտեղել տարբեր ծառայությունների ջանքերը, ինչպես նաև վերագնահատել առկա կարողություններն ու կատարելագործել հմտությունները:

  • Կիսվել: