երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շիրակի մարզում 24-ամյա և 29-ամյա վարորդները բախվել են. Chevrolet-ը հայտնվել է մայթին

Շիրակի մարզում 24-ամյա և 29-ամյա վարորդները բախվել են. Chevrolet-ը հայտնվել է մայթին

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 21։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Միլիտոսյանի վարած Chevrolet մակնիշի 36 GL 375 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սաբունիկ Սողոյանի վարած Seat մակնիշի 35 FR 438 համարանիշի ավտոեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, տեսուչ Սամվել Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյաը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: