հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շիրակի մարզպետն ու առողջապահության փոխնախարարն այցելել են «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց

Շիրակի մարզպետն ու առողջապահության փոխնախարարն այցելել են «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։
 
Պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է հիվանդանոցի՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերից ստացիոնար ծառայությունների դադարեցման խնդրին։
 
Այժմ «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը միայն պոլիկլինիկական ծառայություններ է մատուցում։
 
«Անցած տասնամյակներին Աշոցքի հիվանդանոցում բուժում են ստացել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մարզի ու Ջավախքի բնակիչները: Վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքների գործունեությունը խիստ կարևոր էր մեր ազգաբնակչության համար, և այժմ մեզ համար շատ կարևոր է համատեղ ջանքերով քննարկել հաստատության հիվանդանոցային ծառայությունների վերականգնման խնդիրն ու գտնել լուծման ուղիներ»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նոր հանդիպում կազմակերպելու և առավել ընդգրկուն մասնագիտական աշխատանքային կազմով քննարկելու հարցը։

  • Կիսվել: