երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի փոստային բաժանմունքի շենքի մոտակայքում անասնակեր է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

  • Կիսվել: