ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Շիրակի մարզի Ձիթյանքով գյուղի դաշտում հրդեհ է բռնկվել կայանված «ԶԻԼ 130»-ում. կա վիրավոր

Շիրակի մարզի Ձիթյանքով գյուղի դաշտում հրդեհ է բռնկվել կայանված «ԶԻԼ 130»-ում. կա վիրավոր

Օգոստոսի 2-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

  • Կիսվել: