Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքը
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» առաջին հանդիպումը կանցկացվի «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկել է հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել այս հղմամբ: Տոմսերի արժեքը 500-ից 2000 դրամ է:
Հյուսիսային տրիբունա- 500 դրամ
Հարավային տրիբունա-500 դրամ
Արևելյան-1000 դրամ
Արևմտյան-2000 դրամ:
Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյեն» է:
«Արարատ-Արմենիան» եվրագավաթային մրցաշարերում ունի «Ցելյեի» հետ խաղալու փորձ: Կորոնավիրուսային տարում՝ մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունում, «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով պարտության է մատնել մրցակցին՝ հայտնվելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում:
«Արարատ-Արմենիա» – «Ցելյե» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին:



