չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հետագա բանակցությունները. FT

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հետագա բանակցությունները. FT

Հունգարիայում իշխանափոխությունն այդպես էլ ամբողջությամբ չվերացրեց Ուկրաինայի խնդիրները ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Նոր կառավարությունը նախկինի պես արգելափակում է բանակցությունները, թեև նրա դիրքորոշումն այնքան անզիջում չի թվում, որքան Վիկտոր Օրբանի օրոք, գրում Է Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ թեկնածու երկրի անդամակցության վերաբերյալ տեխնիկական բանակցությունները բաղկացած են վեց թեմատիկ բլոկներից, որոնք հայտնի են որպես «կլաստերներ»: Դրանք վերաբերում են ինստիտուցիոնալ բարեփոխումներին և մի շարք ուղղություններով ԵՄ օրենսդրության հետ ազգային օրենսդրության համաձայնեցմանը։ Ընդ որում, յուրաքանչյուր նման կլաստերի բացման ու փակման համար պահանջվում է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների համաձայնությունը։

Եվրահանձնաժողովը պնդում է, որ Ուկրաինան կատարել է վեց կլաստերի շուրջ բանակցություններ սկսելու բոլոր պաշտոնական պահանջները, սակայն Հունգարիան Վիկտոր Օրբանի օրոք արգելափակել է գործընթացի սկիզբը: Մայիսին Բուդապեշտում ձևավորվել է նոր կառավարություն, որը համաձայնել է բացել «հիմնարար հարցերի» վերաբերյալ առաջին կլաստերը։ Կարճ ժամանակ անց մեկնարկել է երկրորդը, որը ներառում էր արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը:

Սակայն անցյալ շաբաթ Բուդապեշտը հետաձգել է հաջորդ կլաստերների բացումը, որոնք վերաբերում էին ԵՄ միասնական շուկայում ուկրաինական տնտեսության ինտեգրմանը, ինչպես նաև ավելի լայն տնտեսական ու սոցիալական քաղաքականությանը:

Financial Times-ը հիշեցնում է, որ Հունգարիայի նոր վարչապետը նախկինում բազմիցս արտահայտվել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության դեմ, և Ուկրաինայի նախագահի հետ վաղուց խոստացված հանդիպումը այդպես էլ չկայացավ:

  • Կիսվել: