Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի նոր հասցեում. ԱԻՆ
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: