ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շինաշխատանքներ կատարելիս 27-ամյա քաղաքացին ընկել է տանիքից. վիճակը ծանր է

Շինաշխատանքներ կատարելիս 27-ամյա քաղաքացին ընկել է տանիքից. վիճակը ծանր է

Օգոստոսի 11-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժի 13-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Սարգիս Ա․-ն (ծնված 1993 թ․) շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից (մոտ 7 մ բարձրություն)։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

  • Կիսվել: