շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շղթայական վթար՝ Երևանում․ կա վիրավոր

Շղթայական վթար՝ Երևանում․ կա վիրավոր

Երեկ, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 73/2 հասցեի դիմացի հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերոբ Խաչատրյանի վարած Honda մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Չախկալյանի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչ 29-ամյա Գարեգին Խանվադալյանի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 28-ամյա Սպարտակ Առաքելյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները և Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Հայկյանի վարած մոպեդը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ 

Պարեկային ծառայությունը նաև տեղեկություներ է ստացել, որ վթարի պատճառը եղել է ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

  • Կիսվել: