ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը

Այսօր՝ փետրվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ  ու Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: