ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհը մեկուսացվել է. նախնական տվյալներով՝ տուժածներ չկան

«Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհը մեկուսացվել է. նախնական տվյալներով՝ տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 4-ին, ժամը 19:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Շենգավիթ» ԲԿ-ի նկուղային հարկում՝ 21 քմ։ Այրվում են կենցաղային իրեր և աղբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

 

 

  • Կիսվել: