երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Շատ ինֆորմացիա կա, պարոն Նորիկյան, որ չեմ ուզում բարձրաձայնել». կացարանի հրդեհի գործով ամբաստանյալ

«Շատ ինֆորմացիա կա, պարոն Նորիկյան, որ չեմ ուզում բարձրաձայնել». կացարանի հրդեհի գործով ամբաստանյալ

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով կալանավորված ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Մինչեւ դատարանի որոշման հրապարակելը մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալը պետք է մնա կալանքի տակ, քանի որ հիմնավոր է մեղադրանքը։ Նա հայտարարեց, որ կալանավորման ընթացքում Սարգսյանի խցից հայտնաբերվել է հեռախոս, ինչը, ըստ մեղադրող կողմի, ոչ պատշաճ վերաբերմունք է։

Ամբաստանյալը հայտարարեց, որ դա իր հեռախոսը չի եղել։

«Խնդրում եմ քրեական վարույթում ցույց տալ փաստաթուղթ, որը վկայում է որ Մառլեն Սարգսյանի խցում հեռախոս է հայտնաբերվել: Ինչով է պայմանավորված, որ Ղազարյանի նկատմամբ ոչ մի խափանման միջոց չի կիրառվել»,- արձագանքեց փաստաբանը։

Գործով ամբաստանյալը հայտարարեց, որ կան ինֆորմացիաներ, որոնց մասին ինքը այժմ չի բարձրաձայնելու, եւ դիմեց Նորիկյանին. «Շատ ինֆորմացիա կա, պարոն Նորիկյան, որ չեմ ուզում բարձրաձայնել։ Ցանկացածի հետ ես պատրաստ եմ առերես հանդիպել»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ ամբաստանյալն ասաց. «900 թվի հրաման գոյություն չունի, հրամանը կեղծ է: Այդ հատվածները հանված են փաստաթղթերից, իրենք դա լավ գիտեն»։

  • Կիսվել: