ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շարունակվում է ուժեղացված ծառայությունը, արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի մեքենա

Շարունակվում է ուժեղացված ծառայությունը, արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի մեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդիյանի գլխավորությամբ Ամանորից առաջ Հանրապետությունում Պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղազարյանի գլխավորությամբ, դեռ դեկտեմբերի 15-ից միչև այսօր շարունակում են ուժեղացված ծառայությունը մարզում, ինչի շնորհիվ էլ նախորդ տարիների համեմատ մարզում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Պարեկները 24 ժամ ռեժիմով են աշխատել ոչ միայն Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի քաղաքներում, այլ նաև գյուղամիջյան ճանապարհներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: