կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը ՀՀ-ում. ՍԱՏՄ

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը ՀՀ-ում. ՍԱՏՄ

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը Հանրապետության ողջ տարածքում, հայտնում են ՍԱՏՄ-ից:

՛՛Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:

 Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝

 Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 37 կգ (21 կգ խԵԿ, 16 կգ խոզ) մսի իրացումը,

 Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 43 կգ (30 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,

 Արարատ - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40,6 կգ (22 կգ ՄԵԿ 18,6 կգ խոզ) մսի իրացումը,

 Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 74 կգ (61 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,

 Գեղարքունիք – ստուգվել է 9 կազմակերպություն, կազմվել է 4 արձանագրություն, կասեցվել է 155 կգ (95 կգ խԵԿ, 60 կգ խոզ) մսի իրացումը,

 Լոռի - ստուգվել է – 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

 Կոտայք - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 28 կգ (18 կգ խԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,

 Շիրակ - ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

 Սյունիք - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40 կգ խոզ մսի իրացումը,

 Վայոց Ձոր – ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 2 կգ խոզ մսի իրացումը,

 Տավուշ – ստուգվել է – 8 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

 Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: