կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օրենսդրական նախաձեռնություն. կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ

Օրենսդրական նախաձեռնություն. կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ

Հավանություն է տրվել ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացումներ՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմեր, ինչպես նաև  սպանդանոցային գործունեության կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը:

Օրինագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը՝ այն է խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը։

 

  • Կիսվել: