շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:50-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 19:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

  • Կիսվել: