հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շահագրրգռված ենք, որ հայկական ՏՏ կազմակերպությունները բացվեն նաև Դուբայում. Հանս Հենրիկ Քրիստենսեն

Շահագրրգռված ենք, որ հայկական ՏՏ կազմակերպությունները բացվեն նաև Դուբայում. Հանս Հենրիկ Քրիստենսեն

Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը, որը Հայաստան է եկել ՛՛Մեյդ ին Արմենիա՛՛ ՀԿ-ի հրավերով, նախատեսում է համագործակցել հայկական ստարտափ ընկերությունների հետ։ Այս մասին Հանս Հենրիկ Քրիստենսենն ասաց հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ համագործակցությունների արդյունքում կաջակցեն հայկական ստարտափներին, Դուբայում հայկական ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր կբացվեն, հայ ծրագրավորողները Դուբայում աշխատելու հնարավորություն կունենան։

՛՛Մենք շահագրրգռված ենք, որ հայկական ՏՏ կազմակերպությունները բացվեն նաև Դուբայում։ Խոսքը ոչ թե ռելոկացիայի, այլ նոր մասնաճյուղերի բացման մասին է։ Մենք կարևորում ենք նաև, որ Դուբայի ՏՏ կազմակերպությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում։ Իմ այցով նպատակ ունեի հասկանալ, թե ինչպես են Հայաստանի մշակույթն ու ՏՏ էկոհամակարգը գործում և զարգանում՛՛,-ասաց Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրենը։

Իր հերթին ՛՛Մեյդ Ին Արմենիա՛՛ ՀԿ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն էլ նշեց, որ Քրիստենսենի հետ հանդիպել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԲՏԱ նախարարության ղեկավարության հետ, այցելել են ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հանդիպում են ունեցել ISTC հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարակատիրությունների, ՏՀՏ գործատուների միությունների հետ։

՛՛Առաջիկայում «Մեյդ Ին Արմենիա՛՛ ՀԿ-ի և Դուբայի Սիլիկոնային օազիսի միջև համագործակցության հուշագիր կկնքվի։ Դուբայի Սիլիկոնային օազիսի ծրագրերը նախատեսվում են իրականացնել ՀԿ-ի միջոցով՛՛,-նշեց Գրիգորյանը։

  • Կիսվել: