երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սեյրան Օհանյանի կնոջ և որդու անունից կեղծ օգտահաշիվներ են բացվել և ինչ-ինչ հաղորդագրություններ գրվել

Սեյրան Օհանյանի կնոջ և որդու անունից կեղծ օգտահաշիվներ են բացվել և ինչ-ինչ հաղորդագրություններ գրվել

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտնել է, որ իր և որդու անունից կեղծ օգտահաշիվներ  են բացվել և ինչ-ինչ հաղորդագրություններ գրվել․

«Սույնով տեղեկացնում եմ, որ իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ, և այսօր լուսադեմին` ժամը 05։30֊ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։

Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: