հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սևանից, հավանաբար, լրացուցիչ ջրառ կկազմակերպվի. Քերոբյան

Սևանից, հավանաբար, լրացուցիչ ջրառ կկազմակերպվի. Քերոբյան

Հունիսին արձանագրված աննախադեպ շոգը գյուղոլորտում սակավաջրության պատճառ է դարձել: Այս մասին այսօր կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ոռոգման ջրի պակասի խնդրին:

Նա նշեց, որ  վտանգվել է հատկապես անջրդի տարածություններում աճեցվող բերքը, ու շոգը շարունակվելու դեպքում հնարավոր է հավելյալ ջրառ կատարվի Սևանից:

՛՛Կարծում եմ, որ շուտով նախագիծ կպատրաստվի, կներկայացվի, և, հավանաբար, Սևանից լրացուցիչ ջրառ կկազմակերպվի: Քննարկումների մեջ 50-70 մլն խորանարդ մետրի մասին է խոսքը՛՛,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

 

  • Կիսվել: