հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

Սևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում հայտնաբերել և Սևանի բաժին են բերման ենթարկել 34-ամյա Գրիգոր Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

  • Կիսվել: