կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Սևանա լճում ջրափրկարարներն օգնել են քաղաքացուն վերադառնալ ափ

Սևանա լճում ջրափրկարարներն օգնել են քաղաքացուն վերադառնալ ափ

Հուլիսի 8-ին, ժամը 11:39-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն (Գ. Վ., ծնված 1992 թ․) մոտեցրել են ափ։

  • Կիսվել: