կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևանա լճում և ափամերձ տարածքներում Պարեկային ծառայության և Սևան ազգային պարկի աշխատակիցների նկատմամբ իրականացված բռնության դեպքերն անթույլատրելի են. Թորոսյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Պարեկային ծառայության և Սևան ազգային պարկի աշխատակիցների նկատմամբ իրականացված բռնության դեպքերն անթույլատրելի են. Թորոսյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Պարեկային ծառայության և Սևան ազգային պարկի աշխատակիցների նկատմամբ մի խումբ քաղաքացիների կողմից իրականացված բռնության դեպքերը անթույլատրելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

՛՛Իրավական պետության կառուցման ճանապարհին օրենքի գերակայությունը ապահովող անձանց նկատմամբ նման վարքագիծը պետք է իրավական խիստ գնահատականի արժանանա։

Մի քանի տարի առաջ նման մի պատմություն էր եղել մաև Տավուշի անտառների հետ կապված։
Մեր երկրի ազգային ռեսուրսները որևէ մեկի սեփականությունը չեն և չեն կարող լինել, դրանք բոլորիս սեփականությունն են և պաշտպանված են օրենքով։ Թե՛ ծառահատման, թե՛ ձկնորսության համար կան օրենքով սահմանված ընթացակարգ, ծավալներ և ժամկետներ, որոնցից դուրս տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է խստագույնս կասեցվեն։

Շնորհակալություն եմ հայտնում ջրային պարեկային ծառայությանը և Սևան ազգային պարկի աշխատակիցներին ծառայության համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: