հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.36մ (10.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 8սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.690մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ՝ 219.598մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ՝ 87.805մլն. մ³:

  • Կիսվել: