երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամը կառավարությանը գույք կնվիրի

Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամը կառավարությանը գույք կնվիրի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամը կառավարությանը բժշկական սարքավորումներ կնվիրաբերի: Խոսքը, մասնավորապես, պաշտպանության նախարարության կենտրոնական դեղաբազայում առկա «Լույս» հիմնադրամի կողմից պաշտպանության նախարարությանը նվիրաբերած, բայց պաշտպանության նախարարության հոսպիտալային օղակում չօգտագործվող որոշակի սարքերի մասին է, որոնք կարող են հատկացվել մարզի «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։

Այդ սարքավորումները անհրաժեշտ են բնակչությանը համալիր և բազմակողմանի բժշօգնություն իրականացնելու համար, սակայն գնտվում են անսարք վիճակում։ «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմակերպությունները ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն ստանալ անսարք վիճակում գտնվող այդ սարքավորումները և իրենց միջոցներով իրականացնեն այդ սարքավորումների վերանորոգում։

  • Կիսվել: