երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 

  • Կիսվել: