կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցներում կներմուծվի երկլեզու կրթություն

Սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցներում կներմուծվի երկլեզու կրթություն

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է «Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական և դպրոցական հաստատություններում պետական ​​չափորոշիչների ներդրում» ծրագիրը, որի նպատակն է նախադպրոցական հաստատություններում և ազգային փոքրամասնությունների դպրոցներում պետական ​​չափորոշիչների ներդրումը՝ օգտագործելով երկլեզու կրթության մոտեցումը, գրում է jnews.ge-ն:

Արդեն տարրական մակարդակում՝ 2-րդ և 4-րդ դասարաններում երկլեզու ուսուցում է իրականացվում հետևյալ առարկաներից՝ արվեստ (II-IV դասարաններ), ես և հասարակությունը և բնագիտությունը (III-IV դաս.)։ Նախատեսվում է նաև մաթեմատիկա (II-IV դասարաններ) և Իմ Վրաստանը (V-VI դասարաններ) դասավանդել երկլեզու մեթոդով։ Երկլեզու առարկաներից մշակված ռեսուրսները (ուսուցիչների, աշակերտների համար) երկլեզու են՝ վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն:

Դասագրքերում պաշտպանված է այլընտրանքային լեզուների սկզբունքը, որը հաշվի է առնվում աշակերտների լեզվական պատրաստվածությունը և կախված է կոնկրետ դպրոցի/դասարանի լեզվական իմացությունից և պատրաստվածությունից: Բազային մակարդակում ազգային ուսումնական ծրագիրն իրականացվում է մայրենի լեզվով (հայերեն և ադրբեջաներեն): Մեթոդական և թեմատիկ ռեսուրսները նույնպես թարգմանվում և խմբագրվում են մայրենի լեզուներով:

Ծրագիրը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում։

Ծրագրում այժմ աշխատում է 110 օգնական ուսուցիչ։ Նրանցից ոմանք արդեն ընդգրկված են կանոնավոր առարկայական մարզչական/թրեյնինգներում, իսկ մյուս մասն առարկայական վերապատրաստում է անցնում և սեպտեմբերից կներգրավվի կանոնավոր մարզչական աշխատանքներում։

Նածագծի նպատակն է այս կերպ զինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ նախադպրոցական հաստատությունների երեխաներին և դպրոցի աշակերտներին ժամանակակից հասարակական կյանքում լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Նշված ենթածրագրում ընդգրկված ուսուցիչների ընտրության չափանիշը վրացերենի իմացությունն է։ Ծրագիրը ամբողջությամբ իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցիներում և նախակրթարաններում։ Ներկայումս ծրագիրն իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներում տարրական և բազային դասարաններում (Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում):

  • Կիսվել: