ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհահատվածները

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհահատվածները

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։

  • Կիսվել: