ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Սենսացիաներ մի սարքեք». նախարարը հերքում է տեղեկությունները, թե «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրերից

«Սենսացիաներ մի սարքեք». նախարարը հերքում է տեղեկությունները, թե «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրերից

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց տեղեկությունները, թե «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրերից: «Եկեղեցու պատմություն առարկան այս պահին դասավանդվում է դպրոցներում»,- հայտարարեց նախարարը: Պաշտոնյայի համար զարմանալի էր մամուլում այդ մասին լուրերի տարածումը:

«Այդ ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասում է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, և յուրաքանչյուր առարկայի դեպքում, զարմանում եմ, որ սա նորություն է ձեզ համար, որովհետև նախկինում էլ եմ ասել, քննարկվում է դրանց առանձին գոյության արդյունավետությունը, և, թե մենք ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ։ Չափորոշիչներ մշակող հանձնաժողովն աշխատում է, երբ ավարտեն, մենք կքննարկենք և որոշում կկայացնենք, այդ հանձնաժողովն ինձ հետ առայժմ որևէ բան չի քննարկել», -ասաց նախարարը:

Հարցին՝ Կաթողիկոսի հետ հանդիպե՞լ են այս հարցի հետ կապված, նա պատասխանեց, որ պարբերաբար հանդիպումներ ունենում է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ ու քննարկում առարկային հետ կապված հարցեր: Կառավարության պաշտոնյան հորդորեց «սենսացիաներ չսարքել», քանի որ վերջնական ուսումնական պլանը փոխելու են 2023 թվականից։

  • Կիսվել: