Սեխլիյանը Գերմանիայից վերադարձել է դրական բուժական արդյունքներով. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը վերադարձել է Գերմանիայում բուժում ստանալուց հետո՝ դրական բուժական արդյունքներով։
Նշենք, որ ավելի վաղ Թորոսյանն ասել էր, որ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվում է Հայկ Սեխլիյանի համալիր հետազոտությունը Գերմանիայում, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, նաև բուժումը։
Հիշեցնենք, որ Սեխիլյանը վիրավորվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016-ի ապրիլի չորսին: