երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan»-ը  և «Nissan Tiida»-ն

Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan»-ը և «Nissan Tiida»-ն

Հունիսի 24-ին, ժամը 17:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Է․ Չ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1992 թ.) մակնիշի ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Պ․-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ․ Ե․-ին (ծնված 1970 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: