երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՍԴ-ի ու Նիդերլանդների դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր ծրագրերով. Արման Դիլանյան

ՍԴ-ի ու Նիդերլանդների դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր ծրագրերով. Արման Դիլանյան

2022 թ. մայիսի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որին ուղեկցում էին նոր մեկնարկող «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրին» փորձագիտական թիմի անդամները: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ նստած ենը-ի նկարն է
 
«Ողջունելով դեսպանին և փորձագիտական խմբի անդամներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նոր կարճաժամկետ խորհրդատվական ծրագրի մեկնարկը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական դատարանի ու Նիդերլանդների Թագավորության դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով:
 
Իր հերթին դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Սահմանադրական դատարանի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը՝ միտված Հայաստանում իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:
 
Հնարավոր է սա 4 մարդ և մարդիկ նստած ենը-ի նկարն է
 
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-նիդերլանդական իրավական կապերի հետագա ամրապնդման շուրջ»,- նշված է գրառման մեջ:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 

  • Կիսվել: