ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցն անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցն անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։

Շրջայցերը շարունակվելու են:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

  • Կիսվել: