հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սասուն Միքայելյանի առաջարկը Կաթողիկոսին՝ աստվածամուխ գեղարդը հանելու և երկրում շրջելու վերաբերյալ

Սասուն Միքայելյանի առաջարկը Կաթողիկոսին՝ աստվածամուխ գեղարդը հանելու և երկրում շրջելու վերաբերյալ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և ամբողջ երկրում շրջելու նպատակով:

Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստան՝ ժանտախտի դեմ պայքարելու համար:

Պատգամավորը նշեց նաև, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք: Միքայելյանի խոսքով՝ ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք:

  • Կիսվել: