հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Սասուն Խաչատրյանի եղբայրը կենսագրությունում թաքցրել է, որ եղել է «Սորոսի» հիմնադրամի անդամ․ Խամոյան

Սասուն Խաչատրյանի եղբայրը կենսագրությունում թաքցրել է, որ եղել է «Սորոսի» հիմնադրամի անդամ․ Խամոյան

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատել է՝ Խաչատուրյանի կենսագրության մեջ բացակայում է, որ ժամանակին եղել է «Բաց հասարակություններ հիմնադրամ»-ի՝ «Սորոսի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հետո՝ նախագահ, նաև՝  2006-2013 թթ. աշխատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։

«Ես ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ Ձեր այսպիսի հարուստ կենսագրությամբ Դուք առնվազն ազդեցության գործակալ չեք»,- հետաքրքրվեց Խամոյանը։

Խաչատուրյանն էլ ասաց, թե հարցի պատասխանը թողնում է Խամոյանի խղճի վրա, իսկ աշխատանքները մեկը մյուսին չեն խանգարել, որպես աշխատավարձ էլ՝ 100 դոլար աշխատավարձ է ստացել։

  • Կիսվել: