ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանավանի լեռնացքում տեղ-տեղ մերկասառույց է։
Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: