հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել

Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել

Դերասան Սարգիս Գրիգորյան բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել։ 

«Ես կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից եմ եղել, ինձ ասել են հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու ինձ բերեցին այստեղ, իրենց ասելով՝ հավաքներ չի թույլատրվում կազմակերպել կամ մասնակցել հավաքների»,- ազատ արձակվեուց հետո լրագողների հետ զրույցում ասաց դերասանը։ 

Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանությունում է գտնվել 2,5 ժամ և հույս հայտնեց, որ  համապատասխան մարմինները հետեւություններ կանեն, կփորձեն լսել իրենց ձայնը, սրտացավությունը, իրենց աշխատանքի ցանկությունը: Կփորձեն կապի դուրս գալ և լուծել իրենց խնդիրը"

Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի  ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, որոնց թվում էր նաև Սարգիս Գրիգորյանը։

Ավելի ուշ, ոստիկանությունից հայտնեցին, որ կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 6 անձ։

 

 

  • Կիսվել: