հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից․

Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել։

  • Կիսվել: