երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը

Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։

Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։
Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

  • Կիսվել: