ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը 1 մլն դոլար է նվիրաբերել Համահայկական հիմնադրամին

Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը 1 մլն դոլար է նվիրաբերել Համահայկական հիմնադրամին

Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանը նվիրաբերել է 1 մլն ԱՄՆ դոլար՝ հաջակցություն Արցախի։ Այս մասին հայտնում են Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Այս տարիների ընթացքում Տիկին Հիլդան շարունակել է իր հանգուցյալ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի գործը՝ որպես Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այժմ հանդիսանում է հիմնադրամի պատվավոր նախագահը։

Տարիներ շարունակ տիկին Հիլդան եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին և հատկապես մեծ դեր է ունեցել 1988 թ․ երկրաշարժից տուժած հայրենակիցների համար Բրազիլիայից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի կազմակերպման գործում:

Բուրմայան ընտանիքի ֆինանսավորմամբ Բրազիլիայում կառուցվել է Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատունը։ Ի դեպ, տիկին Բուրմայանը Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։

Շնորհակալ ենք հայ ազգի կողքին կանգնելու և անմնացորդ աջակցության համար»,- ասվում «Հայաստան» համահայկական հիմնադրամիհաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: